
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը եղել է բացարձակ արդարացված, իսկ Թուրքիան պետք է ընդունի եվրոպական արժեքեները, եթե ձգտում է դեպի ԵՄ: Այս մասին, ինչպես փոխանցում է իտալական La Stampa թերթը, հայտարարել է Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցինը ԱՄՆ Ջորջթաունի համալսարանում կայացած հանդիպման ժամանակ: Այսօր Իտալիայի վարչապետը կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Նա պաշտպանել է Հռոմի պապի տեսակետն ու կոչ է արել Թուրքիային ընտրություն կատարել.
«Ես առաջարկում եմ Թուրքիային ինտեգրվել Եվրոպային, սակայն Անկարայի կառավարությունը պետք է որոշում կայացնի ու ընդունի, որ կիսում է մեր արժեքները»,- հայտարարել է Ռենցին: