ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի մի քանի դիտարկումներին:
ՀԱԿ պատգամավորի այն դիտարկմանը, թե անհրաժեշտ է խորհրդարանի ներսում առկա բարեկամական խմբերի հետ պարբերաբար քննարկումներ անցկացնել, Նաիրա Զոհրաբյանը նշեց.
«Դուք մի քիչ լավատես եք ԱԺ տարբեր բարեկամական խմբերի վերաբերյալ: Բարեկամական խմբերի մեծ մասը տուրիստական կազմակերպություններ են, որոնց օգտակար գործողության գործակիցը զրո անսահմանություն է: 47 խմբից 90 %-ը ընդամենը տուրիստական գործակալություններ են, ովքեր այս կամ երկրի հրավերով գնում են այս կամ այն երկիր և դրանով ավարտում իրենց գերագույն միսսիան խորհրդարանում»: