ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին լուրջ պատիժ չի սպառնում: «Նախկին մարզպետի հետ կապված եղել է դեպք Արտաբույնք գյուղում: Իսկապես մարզպետի տղան մտել է բարձր աղմուկով, հետո հայրն է գնացել այնտեղ: Ոստիկանը թույլ չի տվել մտնել ընտրատեղամաս, ոստիկանին հրմշտելով՝ մտել է, ու արդյունքում այդպիսի մեծ բան չէ, որ ասենք, թե խփել է, ծեծել է: Բայց քաշքշուկ եղել է: Ես առանձնապես բան չեմ տեսնում: Սակայն մենք պարտավոր էինք նյութերը ստեղծել: Մենք խուսափեցինք շահարկումներից, որ պիտի հնչեին, թե մի կողմից ոստիկան է, մյուս կողմից՝ նախկին պաշտոնական անձ, հետո էլի ասելու էին ԲՀԿ-Գասպարյան եւ այլն, եւ այլն, դրա համար ուղարկեցինք ՀՔԾ, թող այնտեղ ասաց ոստիկանապետը: Նաեւ նշեց, որ մամուլից է իմացել, որ ՀՔԾ-ն նյութերը վերադարձրել է. «Կարծում եմ՝ իրենք էլ ընկալել են, թե ինչն է խնդիրը: Թույլ հանցակազմ է»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ