Այսօր խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթից հետո ռեպլիկի կարգով խոսեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Նշենք, որ ելույթից հետո Զուրաբյանը լքեց դահլիճը:
«Իրականում ցավում եմ, որ Լևոն Զուրաբյանը մեկնեց, քանի որ մի բան չեմ կարողանում ընկալել: Տասը րոպե առաջարկություն արեց Եվրոպական միությանը, բայց, երբ եկել էր ժամանակը ԵՏՄ ընտրելու, չգիտեմ ինչի կողմ էր քվեարկում: Է, չքվեարկեիք ԵՏՄ-ին կողմ, այլ քվեարկեիք, որ Հայաստանն այս ճիշտ ուղու վրա մնար, ձեր ասածներն էլ աշխատեր: Անհասկանալի է այս ամենը: Գնացեք Ռուսաստանի հետ սոցիալիզացիա արեք, հետո մարդու իրավունքներից խոսացեք»,- նշեց նա: