ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության՝ սեպտեմբերի 20-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեծ աղմուկ-աղաղակով աշխատանքից ազատեց «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Բեգլարյանին այդ ոլորտում հայտնաբերված խախտումների ու չարաշահումների պատճառով: Հիշեցնենք, որ կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նաեւ հայտարարել էր՝ կատարվածի պատասխանատուն այդ գերատեսչության ղեկավարներն են. «ՊՈԱԿ-ի պետը, տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները, որոնք դրա հետ կապ ունեն»: «Պարո՛ն Գաբրիելյան, այսօր ներկայացրե՛ք միջնորդությունը, եւ պարո՛ն Սարգսյան, պատրաստե՛ք հրամանները թվարկված պաշտոնատար անձանց այսօր եւեթ աշխատանքից ազատելու վերաբերյալ»,-հանձնարարել էր վարչապետը: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ առայսօր աշխատանքից ազատվել է միայն ՊՈԱԿ-ի պետ Հ. Բեգլարյանը, իսկ մյուսները շարունակում են պաշտոնավարել: Ահա թե ինչպես են կատարում վարչապետի հանձնարարականները:




Լրահոս