Հայոց ցեղասպանության փաստն ամրագրված է նաև թուրքական դատարաններում. Զարուհի Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, վերջին օրերին միջազգային հարթակներում Հայոց ցեղասպանության թաստի շուրջ ստացվող արձագանքներին, նշեց, որ վաղ թե ուշ Թուրքիան պետք է առերեսվի իրականության հետ: Փոստանջյանի խոսքով՝ Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը, որը քրեական հանցագործություն է, ամրագրված է նաև թուրքական դատարաններում: «Այն, ինչ տեղի է ունեցել, դատավճիռ են կայացրել Թուրքիայի դատարանները: Եթե Թուրքիայի կողմից ճանաչում է տեղի ունենում, ապա պետք է տեղի ունենա նաև փոխհատուցում մեր տարածքների»,- նշեց նա:

Պատգամավորի կարծիքով՝ միջազգային հանրսության կողմից միտում կա հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործում: Armlur.am-ի հարցին, հնարավոր է այս դեպքերից հետո հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն լինի, հակառակորդը սադրանքների դիմի, Փոստանջյանն ասաց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սահմանին լարվածությունը տեղի է ունենում նաև Թուրքիայի միջամտությամբ:

«Մենք միամիտ չենք, որ մտածենք` Թուրքիան կապ չունի այդ ամենի հետ»,- ասաց պատգամավորը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը նաև հավելեց, որ այս պահին ԱԺ-ում տեղի է ունենում ստորագրահավաք՝ ապրիլի 21-ին արտահերթ նիստ հրավիրելու և համահայկական հռչակագրի վերաբերյալ հայտարարություն ընդունելու համար:




Լրահոս