
Կրեմլում չեն բացառել , որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում կհանդիպի իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ:
«Երևանում Պուտինի ու Օլանդի գտնվելու ժամկետները համընկնում են, նրանք այնտեղ կգտնվեն միաժամանակ, այդ իսկ պատճառով էլ բացառել հայկական կողմի կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակներում նրանց հանդիպումը, չի կարելի»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»՝ նշելով, որ 2015 թ լրանում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: