Այսօր 85 տարեկան հասակում վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի երկարամյա տնօրեն, Երևանի պատվավոր քաղաքացի Հարություն Քեհեյանը:
Նշենք, որ նրա 85-ամյակը լրացել էր ապրիլի 9-ին: Ֆուտբոլային կարիերան Քեհեյանն անցկացրել է Երեւանի «Դինամոյում» ու «Սպարտակում»: Իր ավանդն է ունեցել «Արարատ-73»-ի լեգենդար հաղթանակում` լինելով գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի օգնականը:
Լուսանկարը` Armenpress-ի