ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն իր նոր կազմով մեկնելու է Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին: Ընդ որում, պատվիրակությունը մեկնելու է ողջ կազմով, այդ թվում նաեւ պահեստային անդամները, բացառությամբ ԲՀԿ-ական պատգամավորների: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, ԲՀԿ խմբակցության նիստում որոշում է կայացվել, որ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը չեն մեկնելու Ստրասբուրգ, որպեսզի ներկա գտնվեն երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նիստին, քանի որ այդ օրը քննարկվելու է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը: ԲՀԿ-ականները կմեկնեն Օսկանյանի հարցի քննարկումից հետո: Մինչ այդ ԵԽԽՎ պատվիրակության կազմում Ստրասբուրգ կմեկնեն Դավիթ Հարությունյանը, Լեւոն Զուրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հերմինե Նաղդալյանն ու Զարուհի Փոստանջյանը:




Լրահոս