Forbes պարբերականի` ամենահարուստ ռուսների վարկանշային նոր աղյուսակում գործարար Ալիշեր Ուսմանովն առաջին հորիզոնականից իջել է 3-րդ հորիզոնական: Նրա կարողությունը գնահատվում է 14.4 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ նա Լոնդոնի «Արսենալի» գլխավոր բաժնետերերից մեկն է և ամուսնացած է Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Վիների հետ:
Վարկանշային աղյուսակում 7-րդից առաջին հորիզոնական է դուրս եկել Վլադիմիր Պոտանինը, իսկ երկրորդ հորիզոնականում է Միխայիլ Ֆրիդմանը:
«Բրուքլին» ակումբի սեփականատեր Միխայիլ Պրոխորովը, անցած տարվա համեմատ, բարձրացել է 1 հորիզոնականով ու զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, չնայած որ նրա կարողությունը կրճատվել է 1 միլիարդով ու կազմում է 9.9 միլիարդ դոլար:
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը բարձրացել է 2 հորիզոնականով ու այժմ 12-րդն է, սակայն նրա կարողությունը, ինչպես և նախորդ տարի էր, կազմում է 9.1 միլիարդ դոլար: