
Ապրիլի 21-ին ժամը 13:00 ԱԺ-ում տեղի կունենա արտահերթ նիստ, որի ժամանակ քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ քննարկումները կայացել են նախորդ քառօրյայում, սակայն նախագիծը քվեարկել այդպես էլ չէին հասցրել: Հաջորդ քառօրյան սկսվում է ապրիլի 27-ին, սակայն նախագծի հեղինակ հանդիսացող Զարուհի Փոստանջյանն առաջարկել էր արտահերթ նիստ հրավիրել և նախագիծը քվեարկել մինչ ապրիլի 24-ը: