ԽՈՍՏՈՎԱՆԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը երեկ սկանդալային հայտարարություն է արել: news.am-ին տված հարցազրույցում նա, անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին, ասել է. «Առաջին անգամ եմ ասում` եղել են գործիչներ, որ ակնկալել են, թե «Երկրապահ»-ը կարող է օգտագործվել ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր հայրենակիցների դեմ զենք վերցնելու համար: Ես նրանց ակնկալիքները չեմ արդարացրել, չեմ գնացել այդ քայլին, գերադասել եմ հրաժարումը պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Իմիջիայլոց, ի պատիվ մեր հանրապետության գործող նախագահի՝ ասեմ, որ նա ինձանից կամ «Երկրապահ»-ից չի ակնկալել, թե պետք է Երեւանի կենտրոնում զինված գործողությունների դիմենք»: Այլ կերպ ասած՝ գեներալը թեեւ առանց անուններ տալու, բայց խոստովանել է, որ Ռոբերտ Քոչարյանը իրեն պարտադրել է մարտի 1-ին ԵԿՄ-ին ու բանակը հանել ժողովրդի դեմ ու կրակել ՀՀ քաղաքացիների վրա: Բայց քանի որ գեներալը չի համաձայնել, հրաժարական է ներկայացրել ՊՆ փոխնախարարի պաշտոնից: Սա, թերեւս, լավագույն առիթն է, որպեսզի առաջիկայում ոչ միայն իրավապահները զբաղվեն մարտի 1-ի գործով, այլեւ իրոք ստեղծվի ՀԱԿ-ի առաջարկած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը՝ ուսումնասիրելու համար նման դեպքերը:




Լրահոս