Մենք մտածում ենք` էնքան ենք դառել, որ Պուտինը պետք է ամեն մի ընտանիք մտնի. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանն ու Բելառուսն ապրիլի 24-ին բարձր մակարդակով ներկա կլինեն Հայաստանում, բայց ոչ նախագահների մակարդակով: Armlur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

– Ճի՞շտ եք համարում, որ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներն այդ կարևոր օրը Հայաստանի կողքին չեն լինելու:

– Ընդհանուր մթնոլորտը պետք է տեսնել: Երկու գերտերությունների ղեկավարներ, եթե գալիս են, սա արդեն իմիջի խնդիր է: Այսինքն` գալիս են այն պետությունների ղեկավարները, որոնք որոշակի փորձ ունեն ամրացնել ամբողջական գաղափարները: Չեն գալիս այն պետությունների ղեկավարները, որոնք խնդիրներ ունեն փոխհարաբերություններում Թուրքիայի հետ: Դիվանագիտությունը մի այլ աշխարհ է, մի այլ աշխարհ է, երբ ազգային խնդիրներով գալիս են պետության ղեկավարները: Ես Կիպրոսում եմ եղել, նախագահն է գալու և իրենց ԱԺ նախագահը:  Գալու է նաև Սիրիայի ԱԺ նախագահը: ՌԴ նախագահն էլ է լինելու այդ օրը:

– Դուք նշեցիք, որ ՌԴ նախագահը գալու է Հայաստան: Այդ դեպքում ինչո՞ւ մինչ այժմ որևէ պաշտոնական բան չի ասվում:

– Մեր լսելիքի հետ է կապված: Մենք մտածում ենք` էնքան ենք դառել, որ Պուտինը պետք է ամեն մի ընտանիք մտնի, խոստովանի, որ ինքը գալու է:




Լրահոս