«Ինձ փորձում են զրպարտել՝ կապելով Հնդկաստանից միս ներմուծող ընկերություններն իմ անվան հետ»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունները, թե ինքն առնչություն չունի գոմեշի անորակ մսի ներկրման հետ, չեն կանխում, ընդհակառակը՝ ավելի են խորացնում կասկածները, ինչն էլ շատերին թույլ է տալիս ենթադրել, որ ասվածը ոչ թե զրպարտություն է, այլ դառն իրականության արձանագրում: Ինչո՞ւ, որովհետեւ սովորաբար բոլոր հերքումները գործող իշխանության կողմից արվում են իրենց «կաշին փրկելու համար», այլ ոչ թե իրականության լուսաբանման: Իսկ որ Տիգրան Սարգսյանը տարաբնույթ բիզնեսներում հետաքրքրություններ ունի, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: