Սեպտեմբերի 27-ից Ռուսաստանում արգելանք է դրվել Հայաստանից ներկրվող իշխան ձկան վրա այն պատճառով, իբր նրանց մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ: Ռուսաստանը մինչ այս պահը մեկնաբանություն չի տվել:
ՀԱՐՑ. Ռուսաստանի այս դիրքորոշումն ի՞նչ վնասներ կհասցնի Հայաստանի տնտեսությանը: Արդյոք ստեղծված իրավիճակը չի վնասի մանր եւ միջին բիզնեսին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դեռ վաղ է եզրակացություն անել: Կարծում եմ՝ պետք է սպասենք պաշտոնական հայտարարության եւ նոր մեր ասելիքը որոշենք: Եթե իրականում հայտնվել են աղիքային ցուպիկներ, որեւէ մեղադրանք որեւէ երկրի նկատմամբ՝ դա Ռուսաստանը կլինի, թե ավելի բարեկամ երկիր, ճիշտ չէ: Ավելի ճիշտ կլինի արտահանել այնպիսի ապրանք, որ այդպիսի բակտերիաներ չի պարունակում: Շատ արդարացված է, եթե նման բան կա: Իսկ թե կվնասի մանր ու միջին բիզնեսին, իհարկե կվնասի, բայց միեւնույն ժամանակ մանր ու միջին բիզնեսը պետք է լինի բարեխիղճ, եւ կարողանան արտահանել այնպիսի ապրանքներ, որ դրանք միջազգային ստանդարտներին համապատասխան լինեն: Չի կարելի հաշվի չառնել հարեւան երկրների կողմից համապատասխան չափանիշները: Հայաստանը միշտ էլ ճնշված է եղել: Հայաստանն ինչ վիճակում է գտնվում եւ ում պատճառով ու մեղքով՝ բոլորիս է հայտնի, եւ մենք Ռուսաստանի լրիվ գաղութն ենք, հետեւաբար այս ամենը կապել ճնշումների հետ, պետք է ասեմ, որ ավելորդ ճնշումների կարիք չենք զգում: Կրկնում եմ՝ պետք է սպասենք պաշտոնական հայտարարությանը:
ՀԱԿ անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ձկնային պատերազմը» շատ լուրջ նմանության նշաններ ունի Վրաստանի «գինու պատերազմի» հետ: Ստեղծված իրավիճակը, երբ ռուսական կողմը համոզիչ փաստարկներ ու ապացույցներ չի ներկայացնում, ստիպում է մտածել, որ Հայաստանին հասկացվում է նրա տնտեսվարողների առջեւ ռուսաստանյան շուկան փակելու հեռանկարի մասին: Իսկ նման քայլերը քաղաքական դրդապատճառներ են ունենում: Կարելի է ենթադրել, որ նպատակը Երեւանի վրա ճնշումն է: Իսկ թե ինչ ակնկալիքով, այս պահին դժվար է ասել: Այլապես մնում է մեկ այլ բացատրություն, որ հայաստանյան մեկ այլ արտահանող, որը ՌԴ-ում լավ կապեր ունի, ուղղակի անցանկալի մրցակիցներին է չեզոքացնում:
«Ժառանգություն» կուսակցության
փոխնախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե կվնասի մեր տնտեսությանը: Եթե Հայաստանից ներկրվող իշխան ձկան վրա ցուպիկներ կան, ուրեմն դա մեր խնդիրն է, այնպիսի ձուկ պետք է առաքեինք, որ մեջը ցուպիկներ չլինեին: Եթե կան, իրենք ճիշտ են արել, որ արգելել են: Մենք պետք է պարզենք, ստուգենք՝ նման բան կա, թե ոչ: Եթե չլինի, ապա մենք ուրիշ գնահատականի կարժանանանք: Ստեղծված իրավիճակի հետ կապված շատ կարծիքներ կարող են լինել, բայց մինչեւ մենք օբյեկտիվ չիմանանք, այդ մեկնաբանելը ով ասես, թե չի կարող, եւ դա ամենահիմար բանն է: Ինչքան ախմախ մարդ, այնքան ախմախ կարծիք: Մենք, կրկնում եմ, պետք է ստուգենք՝ կան այդ ցուպիկները, թե ոչ:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի
մշտական հանձնաժողովի անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ