Սպիտակում զինվորական բեռնատար է շրջվել. կա զոհ և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Լոռու ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Անհրաժեշտությունից ելնելով՝ Սպիտակ քաղաքի ԲԿ է մեկնել Սպիտակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 24-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 10 մ):

Ուղևորներ Մ. Ք.-ը, Ն. Ա.-ը, Հ. Գ.-ը, Ա. Ս.-ը, Ա. Օ.-ը, Մ. Շ.-ը և Մ.-ը հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ:

Ժամը 18.36-ին հրշեջ-փրկարարները բեռնատարից դուրս են բերել ուղևորներից մեկի դին:

Armlur.am-ի տեղեկություններով` ավտոմեքենայի մեջ եղել են զինծառայողներ, իսկ մահացածը մեքենայի վարորդն է: 3 ուղևորի վիճակը ծանր է:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին իրենք դեպքի վայրում են և փորձում են հասկանալ դեպքի պատճառը:




Լրահոս