Սպիտակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վիրավորներից մեկին վիրահատում են, մյուսները տեղափոխվում են Երևան. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել Սպիտակ քաղաքի ոլորաններում: Ժամը 17:00-ի սահմաններում վթարի է ենթարկվել Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան:

Վթարի հետևանքով 7 մարդ վիրավորվել է, մեկը` մահացել: Մեր տեղեկություններով` մահացածը ավտոմեքենայի վարորդն է, ով մահացել է Սպիտակի ԲԿ տեղափոխելու ճանապարհին:

Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, այս պահին ուղևորներից մեկը, ում վիճակը ծայրահեղ ծանր է, վիրահատվում է նույն հիվանդանոցում: Մյուս վիրավորների մի մասին տեղափոխում են կենտրոնական զինհոսպիտալ, իսկ մնացածին` Վանաձորի ԲԿ: Այս պահին Սպիտակի ԲԿ-ում են գտնվում տուժածների հարազատները, Վանաձորի զորամասի հրամանատարը:

Հիշեցնենք, որ ավտոմեքենան գլորվել է ձորը:

Մանրամասները` քիչ ուշ:




Լրահոս