«Ազատամարտիկների դաշինք»-ը պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին. ցույց` ի աջակցություն ՀԽ անդամների (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամների աջակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում` պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին և նրա ընկերներին: Ակցիայի մասնակիցները կալանավորված անդամներին համարում են քաղբանտարկյալներ և պահանջում շուտափույթ ազատում:

Ակցիային մասնակցել է նաև «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանը: «Տարիներ առաջ ճակատագրի բերումով այս հարթակից դիմեցի հայերին: Տարիներ հետո մենք այստեղից պահանջով ենք հանդես գալիս ազատամարտիկների համար: Ազատամարտիկներ, որոնց հետ ուս ուսի տված առաջին գծում ենք եղել: Ազատամարտիկներ, ովքեր ընդամենը իրենց գաղափարախոսությունն են ներկայացնում», – նշեց նա:

Սմբատ Հակոբյանի խոսքով, անազատության մեջ գտնվող մարդիկ բոլորի աջակցության կարիքն ունեն: «Ես իմ ընկերների անունից մեր կոչն եմ բերել իշխանություններին: «Ազատամարտիկների դաշինք»-ն արդեն իսկ հայտարարել է, որ մինչև ապրիլի 24-ը զերծ է մնալու քաղաքական ակցիաներից: Հաշվի առնելով, սակայն, այսօրվա ակցիայի կարևորությունը` հարկ ենք համարել մեր զորակցությունը հայտնել մարդկանց», – ընդգծեց նա:

Մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս