
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելելու է Վրաստան և հանդիպելու է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Այդ մասին բելառուսա-վրացական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է Բելառուսի գյուղատնտեսության և բնամթերքի նախարար Լեոնիդ Զայացը:
Իսկ «Интерфакс»-ը, հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին, հայտնում է, որ այցը տեղի է ունենալու ապրիլի 23-24-ը: Նշվում է, որ այցը նախաձեռնել է բելառուսական կողմը, որի շրջանակներում նախատեսված է Լուկաշենկոյի հանդիպումը Վրաստանի նախագահի և վարչապետի հետ: