
«Հիմնադիր խորհրդարան»-ի և «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի ժամանակ այսօր ելույթով հանդես եկավ նաև կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
«Սա ցեղասպանությունից էլ վատ բան է, սա հենց ցեղասպանություն է: Ո՞ւմ համար պետք է ճանաչվի ցեղասպանությունը և դրանից բխող բոլոր իրավական ու քաղաքական գործընթացները, Պուտինի ծառաների և ստրուկների համար, ահա թե ինչում է խնդիրը, մենք կրկին ստրկացած ենք, մենք կրկին գաղութ ենք»,- հայտարարեց նա:
Խզմալյանը հավելեց` ինչպես Վ. Պուտինի նախորդ այցի ժամանակ կալանավորվեցին Շանթ Հարությունյանն ու նրա ընկերներy, այնպես էլ հիմա` ՌԴ նախագահի հերթական այցի շեմին կալանավորվեցին Ժիրայր Սէֆիլյանն ու նրա ընկերները: