ԱՐԺԵՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ կայացավ երգչուհի Քրիստինե Պեպելյանի մենահամերգը, որը խոստացվածի պես լի էր անակնկալներով` երգերի պրեմիերաներ, դուետներ Մարտին Մկրտչյանի եւ Արման Հովհաննիսյանի հետ, Հայկոյի, ինչպես նաեւ նոր դուետ Թաթայի հետ: Հայկական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ եկել էին համերգին՝ Սյուզան Մարգարյանը, Անդրեն, Արմեն Սամսոնյանը (Գոջի), Գայանե Ասլամազյանը, Ավետ Բարսեղյանն ու երգերի բազում հեղինակներ: Համերգի ընթացքում Քրիստինեն մի թախծոտ երգով հիշեց 16-ամյա Դիանա Սիրունյանին, որը, լսելով հոր՝ Սուրեն Սիրունյանի մահվան մասին, օգոստոսի 22-ին նետվեց պատուհանից: Նա պետք է ստանար երեկվա համերգի առաջին հրավիրատոմսը, բայց… ավաղ: Դիանան երկնքում է:
Քրիստինե Պեպելյանը երեկ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ձեռքից հենց բեմում ստացավ ասպիրանտուրայի իր կարմիր դիպլոմը: Համերգը եզրափակվեց «Շնորհակալ եմ» երգով, որի միջոցով Քրիստինեն շնորհակալություն հայտնեց այն ամենի համար, ինչ ունի, իր երկրպագուներին, սիրելի մարդկանց: «Շնորհակալություն հայտնելու շատ առիթներ ունեմ, ես ինձ իսկապես երջանիկ մարդ եմ համարում»,-համերգի ավարտին բնական վարդերի թերթիկների «փաթիլների» տակ հայտարարեց երգչուհին: Իսկապես՝ արժեր շնորհակալ լինել:




Լրահոս