Երկուշաբթի օրվանից 50 ազատամարտիկ Ազատության հրապարակում հաղադուլ են սկսելու՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի և կալանավորված մյուս ՀԽ անդամների: Այս մասին այսօր կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:
«Մենք հիսուն ազատամարտիկով հացադուլ ենք անելու ու ազատամարտիկները, թող անպայման լինեն զինվորական հագուստով, իրենց ստացած շքանշաններով: Իսկ մնացածն ուղղակի, որոնք չեն կարող հացադուլի նստել, նստացույցի մասնակցել, քանի որ, հնարավոր է, ի վիճակի չեն, ապա թող գան ուղղակի մասնակցեն նստացույցին», – նշեց նա:
Ազատության հրապարակում Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնած հանրահավաքից հետո նաև երթ տեղի ունեցավ: