Մահացել է ազատամարտիկ Քյասիբ Վարդանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկարատեւ ծանր հիվանդությունից երեկ մահացավ «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկ Վարդան Սամսոնյանը՝ Քյասիբ Վարդանը:

Նա Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից էր, ակտիվ մասնակցել է մեր հողերի ազատագրման մարտերին եւ մինչ կյանքի վերջին օրերը պայքարում էր ազատ, անկախ ու բարեկեցիկ Հայաստան ունենալու համար: Սակայն հայրենիքի նվիրյալը մահացավ պետությունից լքված ու անտեսված: Նա իրեն գնահատված ու կարևորված էր համարում միայն այն տարիներին, երբ կենդանի էր սպարապետ Վազգեն Սարգսյանը:

Եթե Քյասիբ Վարդանին կենդանության օրոք հարցնեին` ինչպես կցանկանաս մեռնել, պատասխանելու էր՝ Գևորգ Մարզպետունու նման՝ կռվի դաշտում` հայրենիքի համար մղվող մարտում. «Գոնե կիմանայի, թե ինչի համար գնացի էս աշխարհից»: Թշնամու դեմ կռիվը, թերևս, ավարտվեց ազատամարտիկի համար այն ժամանակ, երբ ավարտվեց պատերազմը: Բայց արդարության համար մղվող պայքարը նա տանում էր մինչեւ կյանքի վերջին օրը: Այդ էր պատճառը, որ վերջին տարիներին Վարդանը հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, մասնակցում էր բոլոր հանրահավաքներին ու ակցիաներին, չէր կարողանում լռել… Արդյունքը եղավ այն, որ նույնիսկ մեդալ ու պարգև չստացավ ո’չ ՀՀ Պաշտպանության նախարարության, ո’չ Երկրապահի, ո’չ որեւէ այլ կառույցի կողմից: Նա մահացավ պետության կողմից չգնահատված, բայց, միեւնույն է, կենսախինդ և իր բոլոր հայրենակիցների նկատմամբ սիրով լցված:

Հ.Գ «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am-ի խմբագրակազմը ցավակցում է Վարդան Սամսոնյանի հարազատներին: Ափսոս, որ այլևս չենք լսի նրա կատակներն ու սրամիտ նկատառումները՝ կյանքի ամենատարբեր երևույթների մասին:

qyasib vardan

qyasib vardan 2

qyasib vardan 4

 

qyasib vardan 3




Լրահոս