«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից ներկայացված 2014 թվականի գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա նրա ողջ եկամուտը կազմել է 10 մլն 442 հազար դրամ: Ուշագրավն այն է, որ սփյուռքի նախարարը որպես աշխատավարձ ներկայացրել է երեք առանձին գումար` ընդհանուր 8 միլիոն 222 հազ. դրամի չափով:
Մնացած 2 մլն 220 հազ. դրամը Հրանուշ Հակոբյանը հայտարարագրել է որպես իբրեւ փոխառություններից (պարտքով տրված գումարներից) եւ վարկերից տոկոսների տեսքով ստացված շահաբաժին: Պարզվում է՝ ՀՀ սփյուռքի նախարարը բավական պատկառելի դրամական միջոցներ ունի, այն է՝ 31 մլն 42 հազ. դրամ, 21 հազ. 827 եվրո եւ 26 հազ. 881 դոլար: Կարող ենք արձանագրել, որ Հրանուշ Հակոբյանը «հին հարուստ է» եւ նույնիսկ ըստ հայտարարագրի՝ ավելի հարուստ, քան ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Իհարկե, դա ընդամենը փաստաթղթերով, քանի որ իրական կյանքում Ճշմարիտյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: