“Երեկ ԱԺ-ում գեներալ Սեյրանի դառը կիսաբաց էր: Դրսից երևում էր սենյակի գույքը: Մեզ մասնավորապես հետաքրքրոմ էր նրա սառնարանը: Հայտնի է, որ Սեյրան Սարոյանն ու գեներալ Մանվելը անբաժանելի ընկերներ են, ամենուր միասին են, միասին գալիս են ԱԺ, միասին էլ գնում: Եվ քանի որ գեներալ Մանվել Գրիգորյանի աշխատասենյակի սև սառնարանի շուրջ այդքան մեծ աղմուկ էր բարձրացել, մենք փորձեցինք , ընդամենը համեմատելու համար լուսանկարել գեներալ Սեյրանի սառնարանը:
Այդ պահին վրա հասավ Սեյրան Սարոյանի պահապաններից մեկը և սկսեց գոռգոռալ, որ էթիկա չունենք, ուրիշի սենյակ է, ի՞նչ իրավունքով ենք նկարում, փոխանակ մի հատ դուռը տուկ-տուկ տայինք, թույլտվությն վերցնեինք ոտնահարում ենբ էթիկայի ողջ կանոնները: Նա ճշտեց, թե որ լրատվամիջոցն եմ ներկայացնում, սկսեց բղավել, թե դուք գիտեք` միշտ ճիշտ եք, մարդու սենյակ եք գալիս, ո՞ւմ եք հարցրել, ինչ իրավունք ունեք: Նրան բացատրեցինք, որ ԱԺ-ի սենյակը Սեյրան Սարոյանի սեփական տունը չէ, պետական հիմնարկ է:
Ավելի ուշ լոսանկարեցինք Մանվել Գրիգորյան-Սեյրան Սարոյան երկյակին` ԱԺ-ից դուրս գալիս: Նրանք նստեցին 045 օօ 01 պետհամարանիշի “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան, որն առանց ԱՊՊԱ և առանց տեխզննման կտրոնի էր, և առանց ամրագոտիները կապելու` հեռացան”,- իր առաջնորդողում գրել է “Առավոտը”: