
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ցեղասպանության տարելիցին «դրսից» մարդ բերելու գործին են «լծվել» ինչպես գերատեսչությունները, այնպես էլ քաղաքական ուժերն ու անհատները: Արևմտահայոց ազգային համագումարի խորհրդի հիմնադիր անդամ, Աժ պատգամավոր Արագած Ախոյանը Թուրքիայի 3 ներկայացուցչի է բերում Երևան, թեպետ նախապես 10 հրավեր է ուղարկած եղել:
Մերժողների հիմնական պատճառաբանությունը կապված է եղել անվտանգության հետ, հրավերն ընդունել են քաղաքական գործիչ Աբդուլահ Դեմիրբաշը, Մուհամեդ Շողոկադը՝ Դհուկի քաղաքապետը, Ուֆուկ Ուռազը՝ նախկին պատգամավոր: Նրանք գալու են ապրիլի 23-ին, մասնակցելու են Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը նվիրված կոնֆերանսին և ետ դառնան 26-ին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։