«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը շարունակում է ազատվել նախորդի՝ Արմեն Ղուլարյանի մարդկանցից, քանի որ Ղուլարյանն ուղիներ է որոնում հետ վերադառնալու: Մոտ 1 շաբաթ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել ղուլարյանական հերթական կադրը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանը:
Նա ստիպված է գնացել այդ քայլին՝ խուսափելով տհաճ հետեւանքներից: Խնդիրն այն է, որ մարզպետի կարգադրությամբ ստուգումներ են արվել, եւ հայտնաբերվել են ծառահատման դեպքեր: Ամիսներ առաջ էլ ստուգումների արդյունքում հրաժարական տվեց Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենը, ով նույնպես Ղուլարյանի մարդն էր»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: