
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ եվրաիտեգրման հարցերի հանձնաժողովի կազմակերպած՝ Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց, որպեսզի ԵՄ-ն միջոցներ հատկացնի ՀՀ-ում իշխանությունների ազդեցությունից զերծ հեռուստաընկերության ֆինանսավորման համար, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները ևս հնարավորություն ունենան հայտնվելու հեռուստատեսությունում:
Թևան Պողոսյանը շատ տեղին նկատեց, որ ԵՏՄ-ին կողմ քվեարկած Լևոն Զուրաբյանը ԵՄ-ի հաշվին ուզում է հեռուստատեսությամբ իր գաղափարները քարոզել, ասել է թե՝ ԵՄ միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերության եթերից քարոզել ԵՏՄ-ի առավելությունները և ՀՀ-ի այդ միությունում լինելու գրավչությունը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: