Սյունիքում Գազելը շրջվել է ձորը, վարորդը հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 3-ին՝ ժամը 23.33-ին, տեղեկություն է ստացվել, որ Նորավան-Գորիս ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռ չբացահայտված հանգամանքներում “Մայա սեմյա” կազմակերպությանը պատկանող “Գազել” մակնիշի 209 ԼՕ 67 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի: 
Հրշեջ-փրկարարները վերացրել են գազի արտահոսքը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ 1965 թ. ծնված Գագիկ Հովակիմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը լավ է:




Լրահոս