
Հունաստանի կառավարությունը պատրաստվում է 100 մլն եվրո տրամադրել Ֆորմուլա 1-ի համար նախատեսված մրցուղու կառուցման համար։
Նախնական որոշման համաձայն՝ մրցուղին կկառուցվի Պատրաս քաղաքում, ինչը հնարավորություն կտա հետագայում հյուրընկալել Ֆորմուլա 1-ի հեղինակավոր մրցաշարերը։ Սակայն կառավարության նման որոշումը կարող է քննադատությունների լուրջ ալիք բարձրացնել հույների շրջանում, ովքեր վերջին ամիսների ընթացքում իշխանությունների կողմից կիրառվող տնտեսական խիստ միջոցառումների պատճառով բազմաթիվ զանգվածային ցույցեր ու գործադուլներ են իրականացրել։