Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալ»-ի հետ և պատրաստ է ամռանը տեղափոխվել իսպանական ակումբ:
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ ակումբները դեռ չեն սկսել բանակցությունները: «Մանչեսթեր Յունայթեդը» 68 միլիոն եվրո է պահանջում դարպասապահի տրանսֆերի համար:
«Դե Խեան համաձայնել է հանդես գալ «Ռեալ»-ում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահը պատրաստ է հանդես գալ «Ռեալ»-ի մարզաշապիկով հաջորդ մրցաշրջանում», – նշում է La Sexta-ն: