Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Մյասնիկյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Էդգար Մ.-ին: Խուզարկությամբ նրա գուլպայի միջից հայտնաբերվել է 0,7 գրամ մարիխուանա թմրամիջոցի նմանվող կանաչ զանգված:
Էդգար Մ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը չորացրել է ծխելու միջոցով օգտագործելու համար: Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: