
Կոլումբիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռենե Իգիտան գովեստի խոսքեր է հղել իր հայրենակից, Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին: Համեմատություն անցկացնելով նրա և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի միջև` Ռոդրիգեսն ասել է, որ ոչ ոք չի կարող գերազանցել արգենտինացուն:
«Ես շատ եմ սիրում Խամեսին և գիտեմ նրա խաղային որակները: Չնայած իմ ամբողջ հարգանքին, պետք է ամեն դեպքում ասեմ, որ նրան երբեք չի հաջողվի դառնալ այնքան ուժեղ ֆուտբոլիստ, որքան Մեսսին: Մենք չենք կարող Խամեսի մասին խոսել այնպես, ինչպես` Մեսսիի: Մեսսին մեծագույն ֆուտբոլիստ է», – նշել է Իգիտան: