![](https://armlur.am/wp-content/uploads/2015/04/1053629584.jpg)
Աֆղանստանում ու Իրաքում ԱՄՆ-ի վարած պատերազմի տարիների ընթացքում Մոսկվան ու Պեկինը կարողացել են հասնել լուրջ ռազմական ներուժի, այս մասին ռազմական ինքնաթիռով թռիչք իրականացնելու ընթացքում հայտարարել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալ Բոբ Ուորքը:
«Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ վարած պատերազմի 13 տարիների ընթացքում Ռուսաստանի ու ՉԺՀ ռազմական ներուժն աճել է ավելի արագ, քան մենք ակնկալում էինք»,- մեջբերվում է Ուորքի խոսքերը Պենտագոնի պաշտոնական կայքում:
«Մենք փորձում ենք Ռուսաստանին ու Չինաստանին դարձնել մեր գործընկերը : Մենք չենք ցանկանում նրանց հետ պատերազմել»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալը: