ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի, ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության և Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակիցների նախաձեռնությամբ այսօր կազմակերպվեց ծառատունկ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Առողջապահության ազգային ինստիտուտի բակում անցկացված միջոցառմանը մասնակցեց նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նախարարության աշխատակիցները տնկեցին Հայոց ցեղասպանության 100 տարին խորհրդանշող 100 ծառ: Կատարվեցին նաև հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ: