
Լեհ փրկարարները որոնում են երկու հանքափորների, ովքեր անհետ կորել են գրանցված երկրաշարժից հետո, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ 4.0 բալ հզորությամբ երկրաշարժը գրանցվել է կեսգիշերն անց Լեհաստանի հարավում գտնվող Ռուդա-Սլենսկ քաղաքից 4 կմ հեռավորության վրա:
Տեղական Wiadomosci թերթի տվյալներով՝ ցնցումները զգացվել են նաև «Վուեկ-Շլենսկ» հանքահորում: Համաձայն անվտանգության կանոնների՝ հանքափորներին տարհանել են ու դուրս բերել երկրի մակերես: Ավելի ուշ պարզվել է, որ 2 հանքափոր անհետ կորել է: