Ապրիլի 18-ին, ժամը 09.22-ին Ք. Հ.-ից ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարներ և Առաքելյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, վատացել է իր ինքնազգացողությունը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 19 DA 019 պետհամարանիշի (վարորդ` Հ. Ս.) և «Էլեն» տաքսի ծառայությանը պատկանող «Դեյվու» մանիշի 27 ՍՍ 670 պետհամարանիշի (վարորդ` Վ. Մ.) ավտոմեքենաները:
Դեյվու» մանիշի ավտոմեքենայի ուղևոր Ք.Հ.-ը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել: