
Երեկ Սպիտակի ոլորաններում շրջված զինվորական բեռնատարում գտնվող զինծառայողներից երեքի վիճակը ծանր է: Ինչպես Armlur.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Կենտրոնական զինհոսպիտալում գտնվող մյուս վիրավորների վիճակը բավարար է:
Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ մեքենայի մեջ եղել է 10 հոգի: Մեր տեղեկություններով, այդ նրանցից մեկը վթարի ենթարկված մեքենայի հետևից գնացող մեքենայի ուղևորներից է եղել: Նրա ինքնազգացողությունը վատացել է, երբ տեսել է` ինչպես է վթարը տեղի ունենում: Նրան ևս տեղափոխել էին բժշկական կենտրոն. ժամեր անց նա դուրս է գրվել:
Ծանր վիճակում գտնվող զինծառայողները գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում, մյուսները` բաժանմունքներում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սպիտակի վթարի կադրերը կարող եք դիտել այստեղ: