«ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց»,-հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփի` Թեհրան այցի ավարտին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ամերիկայի քաղաքացիական ու զինվորական հրամանատարությունը նախկինի նման դիտարկում է Իրանի վրա ռազմական ճնշման հնարավորությունը,- ընդգծել է Զարիֆը: Ժամանակն է հրաժարվել Իսլամական Հանրապետությանը սպառնալու կործանիչ սովորությունից: Կարծում եմ, որ Իրանի դեմ ւժի կիրառումն արդյունավետ չի լինի: Բացի այդ` մեզ վրա ռազմական սպառնալիքները չեն ազդում»:
«Կարծում եմ, որ փոխադարձ հարգանքի վրա հիմնված Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ավելի մեծ օգուտ կտան բոլոր կողմերին»,- նշել է նախարարը: Զարիֆը նաև հավելել է, որ պաշտոնապես ճանաչվել է խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման Իրանի իրավունքը: