Ես ինքս եմ մարզչի հարցում սխալվել. Ռուբեն Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 13-րդ ժողովում այսօր տեղի կունենա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը: ՀՖՖ ներկայիս նախագահը Ռուբեն Հայրապետյանն է:

Ժողովի սկզբում նա խոսեց մի քանի խնդիրների մասին` անդրադառնալով նաև Հայաստանի հավաքականի ելույթներին: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 13-րդ ժողովը  հաշվետու լինելուց բացի, նաև ընտրական է: 13 տարիների ընթացքում ՀՖՖ-ի ֆինանսական միջոցները 10 անգամ ավելացել են և հասել 4 մլրդի շեմը, որը մեծ աշխատանքի արդյունք է: Մենք փորձել ենք ամեն ինչ անել, որ զարգացնենք հայկական ֆուտբոլի ինֆաստրուկտուրաները:  Երբևիցէ ինչ չի բավարարել այն, ինչ ունենք», – նշեց նա:

Նա նշեց, թե կան մարզիչներ, ովքեր պարտաճանաչ կատարում են իրենց աշխատանքը, բայց կան նաև մարզիչներ, ովքեր չեն ցանկանում ո´չ սովորել, ո´չ էլ սովորեցնել:

«Մեր ազգային հավաքականը շատ անհաջող է հանդես եկել: Ես ինքս եմ մարզչի հարցում սխալվել, բայց չեմ ցանկանում ամեն ինչ բարդել նրա վրա: Մեր հավաքականի մինչև ասօրվա խաղերը, աշխատանքը գնահատում եմ անբավարար», – անդրադառնալով Բեռնար Շալանդին` նշեց նա:




Լրահոս