ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Հայաստանում գտնվող Քիմ եւ Քլոե Քարդաշյաններն ու աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը երեկ այցելել են Ծիծեռնակաբերդ` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ 2015թ. ամբողջությամբ կլուծվի մայրաքաղաքային 4-րդ աստիճանի վթարային շենքերի վերաբնակեցումը: Վերաբնակեցվող վթարայիններից մեկն էլ Աջափնյակ համայնքում գտնվող 4-րդ աստիճանի վթարային, Սիսակյան փ. 3հ. շենքն է, որի բնակիչն է մեզ դիմող քաղաքացին, ով վերջերս ներկայացել է քաղաքապետարան եւ տեղեկացրել, որ ինքը ցանկանում է վերաբնակեցվել Շինարարների փ. 15 շենք: Սակայն նրան անհիմն մերժել են՝ պատասխանելով, որ ինքը չի կարող այդ շենքում վերաբնակեցվել: Ինչո՞ւ եւ ի՞նչ իրավական հիմքով չի կարող վերաբնակեցվել, երբ շենքը կառուցվում է պետական միջոցների հաշվին ու մասնավոր սեփականություն չէ:

Կարինե Մովսիսյան (46 տարեկան, ուսուցիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում): Հանձնաժողովը արդարացի է համարում նախապատվության իրավունքը տալ բազմաբնակարան շենքերի բնակիչներին` կառուցվող 4 շենքից մեկում կատարելու ընտրություն: Քանդման ենթակա հանրակացարանային շենքերի ընդհանուր կոմունալ հարմարություններով կացարանների փոխարեն նորակառույց բազմաբնակարան շենքերում բոլոր հարմարություններն ունեցող բնակարանները հատկացվում են նախկինում զբաղեցրած կացարանի սենյակների թվին համապատասխան, որի արդյունքում մակերեսների տարբերությունը կազմում է 3 անգամ ավել:
Բազմաբնակարան շենքերի բնակարանները բնակիչները տնօրինում են հիմնականում սեփականության իրավունքով՝ ի տարբերություն հանրակացարանայինի: Շինարարների փ. 35, Բրյուսովի փ. 66 եւ Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբ. հ.15 բազմաբնակարան շենքերից բնակիչների վերաբնակեցման գործընթացը 2007-ից մինչեւ օրս ձգձգվել է՝ նորակառույց շենքերի ընտրության այլընտրանքային մի քանի տարբերակ նախկինում չառաջարկելու պատճառով:
Արդյունքում վթարային շենքերից բնակիչների վերաբնակեցման գործընթացը ամբողջությամբ կմտնի փակուղի, կառուցվող եւ 2015թ. 2-րդ կիսամյակում շահագործման ենթակա շենքերը կմնան չբնակեցված, իսկ վթարային շենքերը` վտանգված: Վտանգ է սպառնում ոչ միայն վթարային շենքում բնակվող ընտանիքների կյանքին եւ առողջությանը, այլեւ այդ շենքի հարակից տարածքներից օգտվող այլ քաղաքացիներին:
Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ հանձնաժողովն է իրավասու նորակառույց շենքերից ընտրություն կատարել եւ բնակարաններ առաջարկել վթարային շենքերից վերաբնակեցվող քաղաքացիներին:

Երեւանի քաղաքապետարան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ հանձնաժողովն է որոշում՝ ում որտեղ բնակեցնի, իսկ քաղաքացուն մնում է հուսալ, որ մի օր ինքն էլ տանիք կունենա:

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես եւ եղբայրս գրանցված ենք նույն հասցեում, տվյալ բնակարանի սեփականատերերն ենք: Կարիքներից ելնելով՝ ցանկանում եմ վաճառել բնակարանս, սակայն եղբայրս այժմ գտնվում է արտերկրում` փախստականի կարգավիճակով, իսկ անձնագրի ժամկետն էլ լրացել է: Խնդրում եմ պարզաբանել՝ ինչպե՞ս կարող եմ վաճառել բնակարանս:

Արտյոմ Սարգսյան (35 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքը կարող է վաճառվել անշարժ գույքի վաճառքի պայմանագրի հիման վրա՝ բոլոր սեփականատերերի համաձայնությամբ: Օտարման պայմանագիրը կնքելիս բացակայող համասեփականատիրոջ անունից կարող է հանդես գալ նոտարի վավերացրած լիազորագրի հիման վրա հանդես եկող անձը:
Գրությամբ բարձրացված հարցի վերաբերյալ պարզաբանում տալը ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասություններից դուրս է:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս տարվա առաջին երկու ամիսներին անշարժ գույքի հետ կապված գործարքների թիվը կազմել է 21 հազար 40, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում այն եղել է 26 հազար 947: Ինչպես ցույց են տալիս թվերը՝ անկում է գրանցվել նաեւ անշարժ գույքի վաճառքի ոլորտում, եւ սա այն դեպքում, երբ վաճառքի գործարքները հիմնականում տեղի են ունենում դոլարով:




Լրահոս