
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Գագիկ Ստեփանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից։
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ Մարզպետունի Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։