Կազմվել է ամենաքաղցր քնով քնող երկրների թոփ 10-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սլովակիայի բնակիչներն առաջատար են դարձել քնի որակի առումով՝ սույն հատկանիշով առաջ անցնելով չինացիներից ու հունգարացիներից: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով  Sleep Cycle (քնի ցիկլ) հեռախոսային հավելվածի փորձագետների հետազոտության տվյալներին, որոնք կազմել են համապատասխան վարկանիշը:

Ամենախորը քնող երկրների թոփ 10-ը հետևյալ տեսքն ունի.

1. Սլովակիա
2. Չինաստան
3. Հունգարիա
4. Չեխիա
5. Լեհաստան
6.Շվեյցարիա
7. Թայվան
8. Ավստրիա
9. Ուկրաինա
10. Գերմանիա

Ինչպես պարզաբանել են մասնագետները, աշխարհում բոլորից վաղ արթնանում են Հարավային Աֆրիկայի բնակիչները՝ միջինում նրանք արթնանում են 6:09-ին: Փորձագետների խոսքերով՝ պետությունների 2/3-ն անկողնում ամենից քիչ ժամանակը անցկացնում են կիրակի օրը, իսկ երկրների 58 %-ն ամենից լավ քնում են չորեքշաբթի օրը:




Լրահոս