
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում կով է ընկել լճակը, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 4-ին, ժամը 10.48-ին: Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները լճակից դուրս են բերել Լիճք գյուղի բնակիչ Մ.Ալեքսանյանին պատկանող խոշոր եղջերավոր անասունին: