
Այսօր ԱԺ նիստում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց, որ Սիրիայում պատերազմական իրավիճակում գտնվող սիրիահայերի հիմնական մասը չի պատրաստվում վերադառնալ, և խնդիր է առաջացել արտոնագրերի հետ կապված. վիզայի երկարաձգման համար յուրաքանչյուր օրվա վճարը 500 դրամ է, 10 ամսվա համար՝ 150 հազար դրամ, նույնը վերաբերում է կացության փաստաթղթերի երկարաձգմանը: ԱԺ-ում ներկայացվել է Պետտուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է ՀՀ-ում ամբողջությամբ զեղչել փաստաթղթերի երկարաձգման վճարները, եթե անձի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Խոսքը 100 մլն դրամի մասին է: