Էդ. Շարմազանովի` ոստիկանության բաժնի պետ եղբայրը խախտում է երթևեկության կանոնները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեսախցիկն արձանագրել է Վանաձորի կենտրոնական փողոցում սխալ կայանված՝ 101 ՈU 10 համարանիշի, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որը Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովին է պատկանում: Նա ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է:

Երթեկության կանոններով՝ տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը թույլատրվում է ճանապարհի աջ մասում` մայթին մոտ կամ կողնակին, դրանց բացակայության դեպքում` երթևեկելի մասի եզրին: Մայթեզրին մոտ կարելի է կայանել միայն երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով՝ բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասին տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են դասավորման այլ ձևեր, և այլն:

Մինչ շարքային վարորդները կայանման կամ կանգառի՝ այս և այլ կանոնները խախտելու համար բավական հաճախ և բազմակի անգամ տուգանվում են ճանապարհային ոստիկանների կողմից, բարձրաստիճան պաշտոնյաներն այս հարցում էլ են «անձեռնմխելի», երթևեկության կանոնները նրանց համար չեն գործում:

Տեսանյութը` Armlur.am

Ադրինե Թորոսյան




Լրահոս