
Քիմ և Քլոե Քարդաշյաններն իրենց Twitter-ի էջերում կոչ են արել միանալ Հայոց ցեղասպանության խնդրագրի պահանջով ստեղծված ստորագրահավաքին:
«Խնդրում եմ, ստորագրեք այս հանրագիրը, որպեսզի բոլորն իմանան Հայոց Ցեղասպանության մասին։ Ես արդեն ստորագրել եմ», – նշել են նրանք:
Change.org կայքում բացված խնդրագիրն ուղղված է ամերիկյան Google ընկերությանը՝ խնդրելով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Google Doodle-ը փոխել Ցեղասպանության մասին պատկերով: