Մեծ Բրիտանիայում Օմար անունով կորած կատվի տերերը նրան գտնողին խոստացել են 25 ֆունտ ստեռլինգ եւ պարգեւ՝ շոկոլադի ցմահ պաշարի տեսքով,- գրում է The Sun-ը: Տերերը կատվին փնտրում են արդեն երկու շաբաթ, սակայն որոնումները դեռ որեւէ արդյունք չեն տվել: Կատվին Օմար են անվանել՝ ի պատիվ հոլիվուդյան դերասան Օմար Շարիֆի: Կենդանուն բրիտանացի զույգը գտել է Եգիպտոսում՝ հյուրանոցի մոտ, լքված վիճակում: Նրանք ենթադրում են, որ կատուն տեր է ունեցել, սակայն Հոսնի Մուբարաքի տապալման ժամանակ շատերը լքել էին իրենց տները և հավանաբար, այդ ժամանակ կատվին թողել էին հյուրանոցի մոտ՝ հուսալով, որ այն նոր տեր կգտնի: