Այսօր՝ ապրիլի 18-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Լոնդոնի կենտրոնում երթ է կայացել:
Միջոցառումը կազմակերպել է Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հանձնաժողովը։ Ինչպես ասվում է Facebook սոցկայքում հանձնաժողովի էջում, երթի մասնակիցները ծածանել են այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են անցած դարի առաջին ցեղասպանությունը: