
Ճապոնիայում հսկայական ձիաբոռերը հարձակվել են մի խումբ ճապոնացի երեխաների վրա: Այս միջատները արտաքուստ նման են սովորական կրետների: Դեպքի հետեւանքով հոսպիտալացվել է 25 երեխա, որոնցից մեծ մասը բարձր դասարանցիներ են: Ձիաբոռի խայթոցից տուժել է նաեւ մի 70-ամյա կին: Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: